Իրանական նոր ռազմանավը պատրաստվում է փորձարկումներ անցնել

Իրանի ռազմածովային ուժերի «Սինա-4» հրթիռային նավը արդեն պատրաստ է փորձարկումներ անցել։ Փորձարկումների ավարտից հետո նավը կներգրավվի նաև Իրանի ՌԾՈւ զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ, դերծովակալ Մահմուդ Մուսավին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռազմանավը համալրելու է Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Առաջիկայում Իրանի Կասպյան նավատորմը համալրվելու է նաև «Սեփար» հրթիռային ռազմանավով։ Ռազմանավը Իրանի կասպյան նավատորմի կազմի մեջ է ընդգրկվելու իրանական օրացույցով ընթացիկ տարվա մեջ (մինչև 2018թ. մարտ):

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մեծ մասը տեղակայված է երկրի հարավային ռազմածովային բազաներում, մասնավորապես Պարսից ծոցի պաշտպանությունն ապահովելու համար: Ավելի փոքրաթիվ Կասպյան նավատորմը տեղակայված է Բանդար Անզալի նավահանգստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *