Սիրիայում զոհվել է Ռուսաստանի բանակի կապիտան

Սիրիայի Համա շրջանում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող, ռազմական խորհրդատու, կապիտան Նիկոլայ Աֆանասովը: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Կապիտանը մահացել է ահաբեկիչների անակնկալ ականանետային կրակի հետևանքով: Զինծառայողը ՌԴ ԶՈւ ռազմական խորհրդատուների կազմում Սիրիայում զբաղվում էր Սիրիայի բանակի անձնակազմի ռազմական կրթությամբ:

РБК գործակալության տվյալներով՝ Սիրիայում մարտական գործողություններին Ռուսաստանի մասնակցության մեկնարկից մինչև հիմա այնտեղ զոհվել է ՌԴ ԶՈւ 34 զինծառայող (անվանական ցուցակը պարբերաբար թարմացվում է):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *