2016-ին Հայաստանի պաշտպանական ծախսերին հատկացվել է նախատեսվածից 8 մլրդ դրամ ավելի գումար

2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում:

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն

ԱԿՄ ավտոմատներ

2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը պիտի լինեին 207,3 մլրդ դրամ, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով հաստատված ծախսերը՝ 217,4 մլրդ դրամ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ շեղումը (գերակատարումը) պայմանավորված է Ռուսաստանի տրամադրած պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի գերազանցմամբ:

Նախորդ տարի այս ոլորտի ծախսերը չէին կատարվել և դրանք փոխանցվել են այս տարի՝ ընդհանուր առմամբ ավելացնելով այս տարի ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները:

«Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորումը կազմել է 24,5 մլրդ դրամ կամ ծրագրի 183,9%-ը: Հիմնականում նշված հանգամանքով պայմանավորված՝ 2015 թվականի համեմատ ռազմական պաշտպանության ծախսերն ավելացել են 14,1%-ով», — նշված է հաշվետվության մեջ:

Հայաստանի 2016թ. պաշտպանական բյուջեի մյուս առանձին կետերի մասով փոփոխություններն աղյուսակով ներկայացված են ստորև (թվերը՝ հազար դրամներով).

Ոլորտ Պլան Ճշտված Կատարված Տարբերություն
Պաշտպանության (ընդհանուր) 207 270 834,1 217 370 619,5 225 877 188,0 103,9%
Ռազմական պաշտպանություն 199 615 244,9 209 161 147,5 218 060 204,8 104,3%
Արտաքին ռազմական օգնություն 162 282,1 162 282,1 162 281,5 100,0%
Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում 1 641 470,1 1 641 470,1 1 623 449,0 98,9%
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5 851 837,0 6 405 719,8 6 031 252,7 94,2%

Հիշեցնենք, որ արդեն Հայաստանի 2017 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա ռազմական բյուջեին գերազանցում է 2 մլրդ դրամով:

2016թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:

Ոլորտը 2016 (պլան) 2017 (պլան)
Պաշտպանություն (ընդհանուր) 207 269 656,1 209 813 481,1
Ռազմական պաշտպանություն 199 615 244,9 202 106 217,2
Արտաքին ռազմական օգնություն 162 282,1 162 818,4
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1 641 470,1 1 641 470,1
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5 850 659,0 5 902 975,4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *