[Լրացված] Հուլիսի 10-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Հունիսի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքն հայտնում է, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանի սպանության դեպքի առթիվ։

2017 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում,  զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։

Կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Արցախի ղեկավար Բակո Սահակյանի` հուլիսի 11-ի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *