Վրաստանը մտադիր է ԱՄՆ-ից գնել M4 ավտոմատներ և M240 գնդացիրներ

Վրաստանի ՊՆ-ն մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել լրացուցիչ սպառազինություն: Խոսքը ամերիկյան М4 ավտոմատ հրացանների և М240 գնդացիրների մասին է, որոնք պետք է փոխարինեն Վրաստանի ԶՈւ խորհրդային ԱԿ-74/ԱԿՄ և ՊԿ զինատեսակները:

Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը: Սպառազինությունը գնվելու է ԱՄՆ կողմից Վրաստանի ԶՈւ-ին հատկացվող տարեկան օժանդակության միջոցներով:

«Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ն Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար ամեն տարի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Ռազմական նշանակության գույքի ձեռքբերումը կիրականացվի հենց այդ միջոցներով», — հայտարարել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:

Մինչ այդ՝ մայիսի 30-ին, Վրաստանի պաշտպանութան նախարար Լևան Իզորիան ներկա է եղել Վրաստանի ԶՈւ М-240 գնդացիրի ցուցադրությանը: Ըստ Վրաստանի ՊՆ պլանի՝ մինչ 2017-ի վերջը М-240 գնդացիրները աստիճանաբար պետք է փոխարնեն երկրի զինված ուժերում առկա բոլոր ՊԿՄ գնդացիրները:

Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ ամերիկյան Colt Defense ընկերությունը շահել է Վրաստանին, Իրաքին, Լիբանանին, Պակիստանին և Բահրեյնին М4 և М4А1 ավտոմատներ մատակարարելու պայմանագիր:

Հիշեցնենք, որ M4 Colt ավտոմատները Վրաստանի զինված ուժերում կիրառվում են 2007 թվականից, սակայն 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ վրացական հետևակի հիմնական զինատեսակը դեռևս ԱԿ-74/ԱԿՄ ավտոմատն էր:

Բացի այդ, նույն 2008 թվականին Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները որպես ռազմավար հափշտակվել էին մի քանի հարյուր միավոր M4 ավտոմատ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *