ԱՄՆ-ն քրդերին զրահատեխնիկայի հերթական խմբաքանակն է մատակարարել

ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) օրերս ԱՄՆ-ից զրահատեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանական են ստացել: 

Ստացված սպառազինության ստույգ քանակի մասին տեղեկություններ չկան: Մատակարարումների մասին նշել էին թուրքական աղբյուրները, իսկ մատակարարումները հաստատել, ինչպես նաև տեսանյութեր են տեղադրել նաև քրդական աղբյուրները:

Ըստ թուրքական En Son Haber լրատվակայքի՝ հուլիսի 5-ին քրդական ուժերը ԱՄՆ-ից ստացել են 82 միավոր, իսկ հուլիսի 9-ին՝ 102 միավոր զրահամեքենա:

Հուլիսի 4-ից համացանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ նշված էր, թե ԱՄՆ-ն շարունակում է զենքր մատակարարումները SDF-ին: Լուսանկարներից մեկում, սակայն, երևում են ամերիկյան HIMARS ՀԿՌԿ-ի համար նախատեսված հրթիռներ:

Ամերիկյան HIMARS ՀԿՌԿ-ների հրթիռները Սիրիայում

Ամերիկյան HIMARS ՀԿՌԿ-ների հրթիռները Սիրիայում

ԱՄՆ-ն հունիսի 13-ին  HIMARS կայաններ էր տեղակայել Սիրիայի հարավային Թանֆ բազայում, իսկ քրդերի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային հատվածներում նման կայանների տեղակայման մասին հաստատված լուրեր չկաին:

ԱՄՆ ԶՈւ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ կայան

ԱՄՆ ԶՈւ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ կայան

Այս պարագայում կարելի է ենթադրել, որ ԱՄՆ HIMARS կայաններ է տեղակայել նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կամ էլ լուսանկարները արվել են Սիրիայի հարավային շրջաններում, որտեղ կան նման համակարգեր:

Ինչ վերաբերում է հենց քրդական ուժերին մատակարարված զինտեխնիկային, ապա հուլիսի 5-ին հրապարակված տեսանյութում երևում են ամերիկյան HMMWV զրահամեքենաները, իսկ հրապարակման հեղինակը նշում է, որ զինտեխնիկան մատակարարվում է քրդական ուժերին:

Արդեն հուլիսի 9-ին հրապարակված տեսանյությում երևում է բեռնատերների շարասյուն, որը, ըստ հեղինակի, ԱՄՆ-ի կողմից ռազմամթերքի հերթական մատակարարումն է քրդական ուժերին:

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ֆոտոլրագրող Դելիլ Սուլեյմանին հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր ամերիկյան MRAP զրահամեքենաներով բեռնված շարասյուն: Ըստ հեղինակի՝ նույն օրը SDF-ը ստացել էր մեծ քանակի զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *