Իրանի ԶՈւ-ն երկրի հարավում սաուդական ձկնորսական նավ է բռնագրավել

Հուլիսի 6-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցում Սաուդյան Արաբիային պատկանող ձկնորսական նավ են բռնագրավել։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավը մուտք էր գործել Իրանի ջրային տարածք։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Նավի 4 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մոտորանավակները հարձակման ժամանակ

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մոտորանավակները հարձակման ժամանակ, (արխիվ)

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ  Պարսից ծոցում սաուդյան սահմանապահները սպանել են իրանցի ձկնորսի։

Ըստ Իրանի՝ իրանական 2 ձկնորսական նավն ալեկոծության պատճառով շեղվել է իր ուղուց (սակայն հստակ հայտնի չէ՝ խախտել են Սաուդյան Արաբիայի սահմանը, թե ոչ): Սաուդյան սահմանապահները կրակել են իրանցի ձկնորսների ուղղությամբ, ինչի հետևանքով ձկնորսներից մեկը սպանվել է։

Իրանի այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ  ԻՀՊԿ-ին պատկանող 3 նավ է փորձել մոտենալ Սաուդյան Արաբիայի «Մարջան» նավթահանքին և «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։

Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել նավերի ուղղությամբ, ինչից հետո  նավերից երկուսը հեռացել են, իսկ մյուս նավի անձնակազմը (3 հոգի) ՝ ձերբակալվել:

Սակայն Իրանը հերքեց Սաուդյան Արաբիայի հայտարարությունը՝ նշելով, որ խոսքը ձկնորսների միջադեպի մասին, և Սաուդյան Արաբիայի սահմանին են մոտեցել ձկնորսական նավեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *