ՀՀ ՌՈւՀ-երում կա պակաս համալրման խնդիր. Կորյուն Հայրապետյան

2016-ին Հայաստանում միջոցառումներ են իրականացվել ռազմական կրթության գրավչության բարձրացման ուղղությամբ: Այս ոլորտում բազում խնդիրներ կան, այդ թվում առկա է նաև ռազմական ուսումնական հաստատություններում պակաս համալրվածություն:

Այս մասին հուլիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Այստեղ մենք պետք է իրականացնենք համակարգային բարեփոխումներ ռազմական կրթական համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ»:

Մինչ այդ՝ հունիսի 28-ի ասուլիսի ժամանակ, խոսելով ռազմական ուսումնական հաստատությունների մասին, Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ մրցութային են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական համալսարան ընդունելությունը, իսկ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան անցած տարվա ընդունվածների չափ դիմում կա:

Ըստ ԱԺ հանձնաժողովի նախագահի՝ 2016-ին ձեռքբերումներ են ունեցել նաև ռազմաբժշկական ոլորտում, ռազմաբժշկական հաստատությունները համալրվել են նոր սարքավորումներով, զինծառայողները ստացել են վերականգնողական մասնագիտացված բուժօգնություն, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կատարվել են կանխարգելիչ հետազոտություններ:

«Միևնույն ժամանակ ռազմաբժշկական հաստատությունները ձեռք են բերել նախատեսված քանակից պակաս սարքավորումներ, ոչ ամբողջությամբ են իրականացրել նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կանխարգելիչ հետազոտությունները», — նշել է Կորյուն Նահապետյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *