ՀՀ զինված ուժերը համալրվել են զենիթահրթիռային համակարգերով. Կորյուն Նահապետյան

ՀՀ զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայի միջոցներով համալրելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել ինչպես բյուջետային միջոցների շրջանանկներում, այնպես էլ ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկի միջոցների հաշվին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորը  մասնավորապես հայտնել է.

«Մենք մեր զինված ուժերը ապահովել ենք զենիթային հրթիռային նոր համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, ձեռք են բերվել ջերմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ, գիշերային նշանոցներ, առաջնագծի ստորաբաժանումները համալրվել են կապի ժամանակակից միջոցներով: Իրականացվել են ինժեներաամրաշինական համապատասխան աշխատանքներ»:

Նշենք, որ դեռևս 2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Իսկ Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *