Թուրքիայում մահացել է 1 ոստիկան, վիրավորվել է 1 զինծառայող

Հուլիսի 7-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում զրահապատ ոստիկանական մեքենան հարվածել է նահանգում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին: Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Հուլիսի 6-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Յայլադերե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում վիրավորվել է 1 զինծառայող: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Էլազիգ նահանգի հիվանդանոցներից մեկը: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում զինված ուժերում մարտական կորուստներից բացի, աճում են նաև ոչ մարտական կորուստները:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Թուրքիան քրդերի դեմ գործողություններում ներգրավվում է ոչ միայն ժանդարմերիայի և ոստիկանական ուժերին, այլ նաև բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Թուրք-քրդական բախումները երկրի հիմնականում քրդաբնակ նահագներում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանը: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են, տարբեր տվյալներով ՝ 350-500 հազար բնակիչ էլ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *