Ռուսաստանի օդուժը թևավոր հրթիռներ է կիրառել ԻՊ-ի դեմ

Հուլիսի 6-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը X-101 թևավոր հրթիռներով խոցել են Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:

Ռուսաստանի ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ՌԴ օդուժի ՄիԳ-29 կործանիչների ուղեկցությամբ թռչող Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչը արձակում հրթիռ:

ՌԴ ՊՆ հրապարակած մյուս տեսանյությում երևում է արդեն ԻՊ դիրքերի խոցման պահը:

Նշենք, որ ՌԴ զինուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին: Նախորդ անգամ ԻՊ-ի դեմ Ռուսաստանի զինուժը թևավոր հրթիռներ էր արձակել հունիսի 23-ին: Այդ ժամանակ հրթիռները արձակվել էին Միջերկրական ծովից և թիրախավորել էին Սիրիայի Համայի շրջանում ահաբեկիչների հրամանատարական կետեր և զինամթերքի պահեստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *