«Գառնի լեռ» ընկերության` ռազմամթերքի արտադրության արտոնագիրը կերկարաձգվի 5 տարով

ՀՀ կառավարությունը հունիսի 5-ի նիստի ընթացքում որոշել է 5 տարով երկարացնել հայկական ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերության՝ ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:

Հայկական արտադրության զինատեսակներ

Հայկական արտադրության զինատեսակներ

Ընկերությունը 2012 թվականից մինչ այսօր կատարել է զենքի արտադրության 1 մլդր 496 մլն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանք­ներ: Հենց այս հիմնավորումով էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկում էր երկարաձգել արտոնագրի ժամկետը: Ըստ տարիների՝ մատակարարված արտադրանքի ծավալներն են.

2012 203 287 000
2013 312 947 000
2014 345 036 000
2015 265 758 000
2016 369 133 000

Զենքի արտադրության արտոնագիրն ընկերությունը ստացել է 2009 թվականին: Հետագայում՝ 2012 թվականին, ընկերության արտոնագրի ժամկետը երկարացվել է 5 տարով (մինչև 2017 թվականը):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *