Թուրքիան նախատեսում է 50.000 MPT-76 ավտոմատ հանձնել երկրի զինված ուժերին

Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ նախատեսվում է առաջին փուլում 50.000 տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ հանձնվել Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերում կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ: Այդ ավտոմատները Թուրքիայի զինուժն օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:

Հիշեցնենք, որ ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել այս տարվա հունվարին:

Թուրքիայի զինված ուժերի համար «Մեհմեթչիք-2»ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր կնքվել է դեռևս 2015-ի դեկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության միջև

Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ինքնաձիգի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով:

MPT-76 ինքնաձիգ 

  • Տրամաչափը` 7.62 մմ
  • Երկարությունը` 920 մմ
  • Զանգվածը` 4,1 կգ
  • Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
  • Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
  • 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *