ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռների համատեղ ուսումնական արձակում են իրականացրել

Ի պատասխան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումներին՝ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են անցկացրել՝ իրականացնելով հրթիռների արձակումներ։ Այս մասին հուլիսի 5-ին  տեղեկացնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Համատեղ գործողություններին ներգրավվել են ամերիկյան ATACMS (Army Tactical Missile System)  և հարավկորեական Hyunmoo-2A օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան վարժանքների ընթացքում հրթիռների արձակում են իրականացնում. 05.07.2017

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան վարժանքների ընթացքում հրթիռների արձակում են իրականացնում. 05.07.2017

Ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր միջմայրցամաքային Hwasong-14 բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։ Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 2802 կմ, 39 րոպեում հրթիռն անցել է 933 կմ և ընկել Ճապոնական ծովը։

Հրթիռի փորձարկման հրամանը տվել է  Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով նաև հետևել է փորձարկման ընթացին։

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացնում է պարբերաբար։

Հյուսիսային Կորեայի միջմայրցամքայաին բալիստիկ հրթիռի փորձարկում. 04.07.2017

Հյուսիսային Կորեայի միջմայրցամքայաին բալիստիկ հրթիռի փորձարկում. 04.07.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *