ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շուրջ 1000 զինծառայող  ՀՌՇ պլանային ստուգումների շրջանակներում տագնապով ոտքի են հանվել։ Այս մասին հուլիսի 5-ին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մոտոհրաձիգները պետք է վերատեղակայվեն Ռոստովի շրջանի «Կուզմինսկիի» զորավարժարանում։ Նախանշված վայր հասնելուց հետո զինծառայողները կիրականացնեն կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության, մարտական մեքենաներ վարելու վարժանքեր։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Ստուգումների շրջանակներում զինծառայողները մարտական կրակ կվարեն Տ-72Բ3 տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով։

Վարժանքներին հատկապես ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների ներդաշնակման բարելավմանը, մարտի դաշտում ճիշտ գործելու, մարտական մեքենաները քողարկելու, արգելապատնեշներ հաղթահարելու հմտությունների յուրացմանը։

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 300 միավոր զինտեխնիկա։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից ՀՌՇ ստորաբաժանումներում շուրջ 7 հազար զինծառայողի մասնակցությամբ հանկարծակի ստուգումներ էին մեկնարկել: Այս անգամ ստուգումներին չէին ներգրավվել ՀՌՇ՝ Հայաստանում տեղակայված ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *