«Ուրալվագոնզավոդն» արդիականացնում է Հայաստանին մատակարարված տեխնիկան

Տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունն զբաղվում է Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացմամբ: Այս մասին հայտնի է դառնում ընկերության տարեկան հաշվետվությունից:

Փաստաթղթում նշվում է, որ 2017 թվականին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ընկերության առաջնահերթություններից է նաև Հայաստանին մատակարարված արտադրանքի հետագա արդիականացումը:

Սակայն փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Հավանական է, որ խոսքը Հայաստանի սպառազինության մեջ եղած Տ-72 տանկերի արդիականացման մասին է:

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս (2013թ.)

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *