Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումը մասնակցելու է Saber Guardian զորավարժությանը

Հուլիսի 18-20-ը Բուլղարիայում անցկացվելու է Saber Guardian միջազգային զորավարժությունը, որին նաև մասնակցելու է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չառլի» վաշտը: Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ «Չառլի» վաշտը Բուլղարիա մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ «Չառլի» վաշտը Բուլղարիա մեկնելուց առաջ

Դաշտային և շտաբային վարժանքներին մասնակցելու են զինծառայողներ Վրաստանի, Միացյալ Նահանգների և Հունաստանի զինված ուժերից: Զորավարժությանը մասնակցելու համար Վրաստանի ԶՈւ 150 զինծառայող արդեն ուղարկվել է Բուլղարիա:

Զորավարժության նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև փոխգործակցության մակարդակը: Նախատեսվում է մշակել մարտավարական առաջադրանքներ, անցկացնել օդային գործողություններ և պայմանական մարտեր լեռնային պայմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *