[Թարմացում] Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:

Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին:

Մարտական կորուստներ

• Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային  Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

• Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ/Աբբաս օղլուն (Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:

• Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):

 

Ոչ մարտական կորուստներ

• Հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն (Mesiyev Sabiq Telman oğlu):

• Հունիսի 14-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Օրխանը (Hüseynov Orxan):

• Հունիսի 17-ին  անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն** (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu):

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5** 1
Մայիս 1 3
Հունիս 3 3***
Ընդհանուր 18 17 3

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

[Թարմացում] 2018թ. դեկտեմբերին իմացանք նաև Ադրբեջանի ԶՈւ սպա, 2017թ. հունիսի 29-ին մահացած մայոր Մայիս Դաշզերլիի (Mayis Daşzərli) մասին։ Ըստ սոցցանցերում գրառումների նա մահացել էր ուղեղի կաթվածից։ [Թարմացում]

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *