Ավտովթարում մահացել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից

Հուլիսի 2-ին Կուր գետի՝ Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Սալօղլու ավանի հատվածում, ավտովթարի հետևանքով խեղդվել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից: Razm.info-ն հավելյալ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ մահացածներից առնվազն մեկը ներքին զորքերի զինծառայող էր: 

Ծառայողների խեղդվելու մասին հայտնել են ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Սակայն կայքում նշված չէր, որ մահացածները ոստիկանության աշխատակիցներ են:

Մահացածներից Մամաև Շահլար Ռամիզ օղլուն (Mamayev Şahlar Ramiz oğlu), ամենայն հավանականությամբ, ներքին զորքերի զինծառայող է, ծնվել է 1991 թ., Աղստաֆայի շրջանի Զելիմխան գյուղի բնակիչ:

Ադրբեջանի ՆԳՆ մահացած մյուս 2 աշխատակիցներն են՝

  • Նավրուզով Գալիբ Ջալալ օղլու (Novruzov Qalib Cəlal oğlu), ծնվել է 1993 թ.,
  • Նովրուզ Արիֆ Ջավադ օղլու (Novruz Arif Cavad oğlu), ծնվել է 1993 թ., Ղազախի շրջանի Չայլը գյուղի բնակիչ:

Դատելով Մամաև Շահլարի ֆեյսբուքյան էջերից՝ նա ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող էր:

Հավանականություն կա, որ ՆԳՆ մահացած մյուս 2 աշխատակիցները ևս եղել են ներքին զորքերից:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *