ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում վերապատրաստվել են բանակի բուժակները

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հերթական հոսքի ուկնդիրներն ավարտել են 16-շաբաթյա դասընթացներ: Սանհրահանգիչ զինծառայողները հանձնել են ավարտական քննություններ շարային, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հերթական թողարկումից:

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը և դասընթացն ավարտած զինծառայող

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը և դասընթացն ավարտած զինծառայողը

Նշվում է, որ դասընթացների նպատակն է ոչ միայն առաջնագծի զորամասերը համալրել տեսական և գործնական գիտելիքներ ունեցող սանհրահանգիչներով, այլև վերապատրաստել բանակի բուժակներին:

Դասընթացի շրջանակում անցկացվել է նաև ցուցադրական պարապմունք:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը բացվել էր 2016-ի հոկտեմբերին: Կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել էր ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, երկկողմ ջանքերով ստեղծվել է նաև սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *