Պաշտպանության բանակում ամփոփվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակը

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ զորամասերում և ստորաբաժանումներում հուլիսի 26-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումները: Ստուգումների շրջանակում անցկացվում են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հերթական թողարկումից:

ՊԲ-ում ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացվել են նաև գործնական պարապմունքներ

ՊԲ-ում ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացվել են նաև գործնական պարապմունքներ

Նշվում է, որ ստուգումների նպատակն է ստուգել զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության և կարգապահության վիճակը:

Ստուգվում են ուսումնական փուլի ընթացքում ձեռքբերված փորձը, կատարված աշխատանքները զինծառայողների գիտելիքների մակարդակը և դրան համապատասխան գնահատվում է տվյալ զորամասը:

Ստուգումները Պաշտպանության բանակում շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *