Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը վարժանքներ է անցկացնում

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակը վարժանքներ է անցկացնում Դաղստանի «Ադանակ» զորավարաժարանում։ Վարժանքներին ներգրավվել է շուրջ 200 նռնականետորդ, դիպուկահար և զրահափոխադրիչի նշանառու օպերատոր։ Այս մասին հուլիսի 3-ի տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին նռնականետորդները մշակելու են ձեռքի և ավտոմատ նռնականետներով պաշտպանությունում և հարձակվելիս մարտ վարելու, պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, կենդանի ուժը խոցելու հմտություններ։

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

Դիպուկահարները յուրացնելու են դիրքավորվելու, քողարկվելու, տեղանքը հետախուզելու, շարժական և անշարժ թիրախներ խոցելու  հմտություններ։

Զրահափոխադրիչների նշանառու օպերատորները սովորելու են մարտական մեքենաների կառուցվածքը, մարտական հնարավորությունները, հետախուզելու են թիրախները։

Համատեղ վարժանքներին նռնականետորդները և դիպուկահարները իրականացնելու են կրակային դիրքերը քողարկելու, քողարկված շարժվելու առաջադրանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *