Քրդական «Փեժակ» խմբավորման զինյալները բասիջի զինծառայողի են սպանել

Հունիսի 26-ին Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան նահանգի Մակուի շրջանի Զաքերլու գյուղում քրդական «Փեժակ» խմբավորման 8 զինյալ հարձակվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ ստորաբաժանման զինծառայող Մոսթաֆա Ֆիրդուսիի տան վրա և սպանել զինծառայողին։ Այս մասին հունիսի 28-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Սպանությունից հետո զինյալները դիմել են փախուստի։ Դեպքի վայրից հայտնաբերվել են Կալաշնիկովի և HK G-3 ավտոմատների փամփուշտներ։

Քրդական «Փեժակ» խմբավորման զինյալներ

Քրդական «Փեժակ» խմբավորման զինյալներ

Ավելի վաղ  Արևմտյան Ազարբայջան (Ատրպատական) նահանգում զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել էր Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել էին։

«Փեժակը»  (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, PJAK , «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»)  Իրանում  ստեղծված  (2003թ) քրդական կազմակերպություն է: Ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան, Արևմտյան Ազարբայջան և Քերմանշահ նահանգներում:

Կառույցի ռազմական թևը կոչվում է HRK (քրդ. Hêzên Rojhilata Kurdistan, «Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանություն»): Վերջինս  2004 թվականից Իրանում քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու համար  բախումների մեջ է իրանական  իշխանությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *