Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից գումար կստանա ևս մեկ զինծառայողի ընտանիք

ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշում է ընդունել հատուցման գումար փոխանցել զոհված զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքն կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Զինծառայող Կարեն Դանիելյանը (ծնվ. 1996թ.) մայիսի 20-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Արցախի ղեկավարի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 13 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող.

  1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
  2. Գոռ Համազասպի Գարեգինյան
  3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
  4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
  5. Արայիկ Իգորի Սարգսյան
  6. Արտակ Էդիկի Ռաֆաելյան
  7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
  8. Նարեկ Հմայակի Հարութունյան
  9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
  10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
  11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
  12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
  13. Կորյուն Կամոյի Կիրակոսյան (վիրավոր)
  14. Արմեն Ռաֆիկի Հարությունյան
  15. Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյան (վիրավոր)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *