Հյուսիսային Կովկասում վարժանքներ են անցկացրել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հյուսիսային Կովկասում տեղակայված զորավարժարաններում անցկացված վարժանքների ընթացքում 58-րդ համազորային բանակի զինծառայողները ԲՄՊ-2, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներով, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հաղթահարել են ջրային արգելքները։ Այս մասին հունիսի 28-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավվել է 450 զինծառայող, 30 միավոր զինտեխնիկա։

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

Նախքան ջրային պատնեշները հաղթահարելը զինծառայողները յուրացրել են անվտանգության պահպանման հմտություններ, հանձնել են լողի նորմատիվներ, մշակել վթարային մեքենան լքելու հմտություններ։

Միաժամանակ Հյուսիսային Կովկասում վարժանքներ են անցկացրել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շուրջ 500 հետախույզ։ Վարժանքներին կիրառվել են նաև «Լեյեր», «Օրլան» ԱԹՍ-ներ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *