Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ընդունելության մեկ տեղի համար դիմել է երեք թեկնածու

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել է փաստաթղթերի ընդունմանը գործընթացը և առաջին անգամ վարժարանում առկա է մրցույթ ընդունելության համար՝ երեք դիմորդ մեկ տեղի համար: Այս մասին հունիսի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Առաջիկա օրերին անցկացվելու է քննական շրջան ոչ միայն վարժարանի աշակերտական կազմի համար, այլ նաև մանկավարժական կազմի համար, որը պետք է վերջնական ձևավորվի:

Խոսելով ռազմական ուսումնական հաստատությունների մասին՝ նախարարը հայտնել է, որ մրցույթային է նաև ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական համալսարան ընդունելությունը.

«Թվերը դեռևս վերջնական չեն … այս պահին Խանփերանցում երկուսը մեկի համար է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այս պահին դժվար է ասել պատկերը, որովհետև այնտեղ դիմումները գալիս են քննական շրջանը ավարտելոց հետո: Բայց գոնե աս պահին անցած տարվա ընդունվածների չափ դիմում ունենք»:

Ռազմական վարժարանի՝ Դիլիջան տեղափոխման մասին առաջին անգամ 2017-ի հունվարի 20-ին հայտնել էր հայտնել էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի ուշ՝ մարտին, ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել նախագիծը, որով Դիլիջանում գտնվող նախկին ՊԵԿ ուսումնական կենտրոնի շինարարական օբյեկտները (իրենց շարժական և անշարժ գույքով) ամրացվում էին ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Նշենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցի կրթական ծրագրերն իրականացնելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *