Թուրքիայում վթարի հետևանքով մահացել է զինված ուժերի 2 զինծառայող

Հունիսի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգում ավտովթարի հետևանքով մահացել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող, ևս 5 քաղաքացիական վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է ԶՈւ 2 զինծառայող

Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է ԶՈւ 2 զինծառայող

Վթարը եղել է Քիլիս-Էլբեյլի ավտոճանապարհի վրա: Զինծառայողներրից հետևակային սերժանտ Օմեր Չինթայը տեղում մահացել է, մյուս զինծառայողը՝ հետևակային ենթասպա Շևքեթ Ալնըդելիքը, վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:

Նշենք, որ զինված ուժերում պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում մարտական կորուստներից զատ աճում են նաև ոչ մարտական կորուստները: 

Վերջին շրջանում Թուրքիայի ուժային կառույցներում կորուստների թիվը աճել է, ինչը մեծ մասամբ պայմանավորված է թուրք-քրդական բախումների հետ:

Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: 2 տարի տևող բախումների հետևանքով երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ նյութական և մարդկային կորուստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *