Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում․ ՀՀ պաշտպանության նախարար

Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, որովհետև Ադրբեջանը շատ անկանխատեսելի երկիր է՝ ժողովրդավարական վերահսկողության տեսանկյունից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը։

Օրեր առաջ Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարված զենքի վերաբերյալ  հարցին պատասխանելով՝ նախարարը նշեց, որ Ադրբեջանի դեպքում դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է որոշում կայացնելու այս պահին։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանին ցանկացած երկրից զենքի մատակարարումը ռիսկ է ստեղծում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր տեսանյութ, որում երևում էր Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարված զինտեխնիկայի հերթական խմբաքանակը՝ «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *