ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հայտնել է, որ չեխական կողմը պատրաստակամ է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան:

Չեխիայի դեսպանը նաև շնորհավորել է Արտակ Զաքարյանին և մաղթել հաջողություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է:

Նշենք, որ 2016-ի փետրվարին  ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու ՊՆ-ի առաջարկությանը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցելու են հետևյալ ուղղություններով.

  • ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
  • ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում,
  • ռազմական նշանակության արտադրանքի հետազոտում և մշակում,
  • մատակարարման համար նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի որակի հսկողության ապահովում,
  • ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները,
  • ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *