Քննարկվում են ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության սցենարը, մասնակիցների կազմը

Հունիսի 27-ից 30-ը ՀՀ ՊՆ-ում կանցկացվեն հոկտեմբերի 9-13-ը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժությունն անցկացվելու է ՀԱՊԿ  «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը:

Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաև զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննումը:

Նշենք, որ 2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

Մայիսի վերջին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *