Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Ճապոնիան հուլիսին զորավարժություն կանեն Հնդկական օվկիանոսում

Հունիսի 26-ին Հնդկաստանմի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայարարել է, որ մյուսի ամիս՝ հուլիսին, այդ երկու երկրները Ճապոնիայի հետ համատեղ Հնդկական օվկիանոսի արևմուտքում կանցկացնեն «խոշորագույն վարժանքները»: 

ԱՄՆ ղեկավարը նշել է, որ կողմերը զարգացնելու են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ Թրամփի՝ զորավարժությունը կլինի մինչ այս անցկացված ամենախոշորը:

Ամենայն հավանականությամբ խոսքը ամենամյա «Մալաբար» զորավարժության մասին է, որի հիմնական մասնակիցնոերը հենց ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ճապոնիան են:

Վարժանքները մեկնարկել են 1992 թ.՝ ԱՄՆ և Հնդկաստանի մասնակցությամբ` Հնդկական և խաղաղ օվկիանոսի տարածքներում: 2014 թ. զորավարժությանը ներգրավվել է նաև Ճապոնիան:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *