Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան հաստատել են իրենց մասնակցությունը Աստանայում Սիրիայի բանակցություններին

Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի պատվիրակություններ, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների հերթական փուլին: 

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Միացյալ Նահանգներից Աստանայում բանակցություններին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Ստյուրադ Ջոնսը:

Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Աստանայի բանակցություններին իր մասնակցություն է հաստատել նաև պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը: Բանակցություններին հրավիրվել է նաև Սիրիայի ընդդիմադիրները, որոնք դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը:

Նշենք, որ Աստանայում հուլիսի 4-5 անցկացվելու է Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների 5-րդ փուլը: Մինչ այդ Աստանայում հանդիպումներ անցկացվել են այս տարվա հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Այս հանդիպումների ընթացքում ձեռք բերված հիմնական համաձայնություններից են Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերտիվ խմբի ստեղծումը և Սիրիայում 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու մասին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչների ստորագրած հուշագիրը, որի երաշխավոր երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Այս գոտիները ստեղծվելու են Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *