Ռուսական նոր Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռի առաջին թռիչքը հուլիսից տեղափոխվել է դեկտեմբեր

Հունիսի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  նոր Ա-100 «Պրեմիեր» հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) ինքնաթիռի առաջին թռիչքը նախատեսվում է 2017-ի դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ ինքնաթիռի առաջին թռիչքը կկատարվի ընթացիկ տարվա հուլիսին։

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը

Ա-100 «թռչող լաբորատորիան» արդեն 5 փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից առաջինը իրականացվել է 2016-ի հոկտեմբերին։

Ռադիոտեխնիկական համալիրի առանձին տարրերի ցամաքային և թռիչքային փորձարկումների համար ստեղծված «թռչող լաբորատորիան» առաջին անգամ օդ է բարձրացվել դեռևս 2016-ի վերջին: Լաբորատորիան ստեղծվել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռների բազայի վրա:

Բազմաֆունկցիոնալ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման  և կառավարման համակարգերով ավիացիոն համալիրը ունակ է լինելու հայտնաբերել նոր դասի թիրախներ, այդ թվում նաև օպերատիվ-մարտավարական ավիացիա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *