Իրանի ԶՈւ-ն զորավարժություն է անցկացրել Թեհրանի օդանավակայանում

Հունիսի 24-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում զորավարժություն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ԻՀՊԿ «Սեփահնյուզ» լրատվակայքը։

Զորավարժությունը անցկացվել է «ԻՀՊԿ ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու և գործողությունների կարողությունը  չափելու»  նպատակով։

Հավանական է, որ այս վարժանքները հակաահաբեկչական են, քանի որ Թեհրանի ահաբեկչությունից հետո Իրանում խստացրել են ահաբեկիչների դեմ պայքարը:

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և գործի դնելով բոլոր ուժային կառույցները՝ ահաբեկիչների «որս» է սկսել։

Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին: Հրթիռային հարվածներից, ըստ ԻՀՊԿ հայտարարության, սպանվել է 170-ից ավելի ահաբեկիչ։

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *