Քրդական ուժերը փորձում են Ռաքքան շրջափակել բոլոր կողմերից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող, ԱՄՆ հովանավորյալ, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) փորձում են Ռաքքա քաղաքը լիովին շրջափակման մեջ վերցնել:

Քրդական ANF լրատվակայքը հայտնում է, որ մարտերը շարունակվում են քաղաքի արևմտյան ալ-Բարիդ թաղամասում, որտեղ քրդական ուժերը վերահսկողություն էին հաստատել մի քանի օր առաջ:

Մարտերը շարունակվում են նաև արևմտյան Հիթին թաղամասում: Քրդական այլ աղբյուրների պնդմամբ՝ իրենց ուժերը արդեն վերահսկում են թաղամասի մի զգալի հատված:

ԱՄՆ ծովային հետևակի հրետանավորները հրետակոծում են Ռաքքան

ԱՄՆ ծովային հետևակի հրետանավորները հրետակոծում են Ռաքքան

Վերջին օրերին քրդական ուժերը նաև գրոհը զարգացնում են քաղաքի հարավային շրջանում՝ փորձելով քաղաքը շրջափակել բոլոր կողմերից: Ամսվա սկզբին SDF-ը քաղաքը գրոհել էր հիմնականում արևմուտքից և արևելքից, իսկ մինչ այդ արդեն ամրապնդել էր դիրքերը հյուսիսում:

Ենթադրվում է, որ հարավում SDF-ը իր գործը հեշտացնելու համար փորձում էր ԻՊ զինյալներին քաղաքից հեռանալու հնարավորություն տալ: Վերջին օրերին, սակայն, քրդական ուժերը նաև զարգացնում են գրոհը հարավից: Այդ ուղղությամբ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել նաև քաղաքի հարավային Շեյխ ալ-Ջիմալ թաղամասում:

ԱՄՆ ծովային հետևակի հրետանավորները հրետակոծում են Ռաքքան

ԱՄՆ ծովային հետևակի հրետանավորները հրետակոծում են Ռաքքան

Գրոհին շարունակում են աջակցել նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը: Ավիահարվածներին զուգահեռ քաղաքին հրետանային հարվածներ են հասցնում նաև ԱՄՆ ծովային հետևակի հրետանային ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *