Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 2 ուժային

Հունիսի 22-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Տատվան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողություններում վիրավորված 2 ուժայինները ավելի ուշ մահացել են հիվանդոցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության. (արխիվ)

Նույն օրը Սիիրթի (Սղերթ) Էրուհ գավառում PKK մարտիկները հարձակվել են ճանապարհին հսկողություն իրականացնող թուրքական ուժայինների զրահամեքենայի վրա, սպանվել է 1 թուրք ուժային: Նշենք, որ Սղերթ նահանգը հունիսի 23-ից մինչև հուլիսի 7-ը «հատուկ անվտանգության գոտի է» հայտարարվել:

Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Դրանք արդեն շարունակվում են շուրջ 2 տարի: Քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ուժայինները գործողությունները չեն սահմանափակվում միայն Թուրքիայի տարածքում: Դրանցից բացի, Թուրքիայի օդուժը հաճախ հարվածում է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ էլ գտնվում են քրդական կառույցի հիմնական հենակետերը և թաքստոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *