Ադրբեջանում անցկացվել է զորավարժության մարտական կրակով փուլը. Ֆոտո

Հունիսի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հունիսի 19-ից մեկնարկած զորավարժության մարտական կրակով փուլի անցկացման մասին: Վարժանքներին ներգրավվել է հրետանի, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՀՕՊ ստորաբաժանումներ:

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ վարժանքների այս փուլն անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի (շտաբը՝ Բեյլագան) տարածքում: Նկարներից մեկում ցուցադրվում է անօդաչու թռչող սարքի առաջնամաս, որը հիշեցնում է օրերս Նախիջևանում անցկացված զորավարժության ընթացքում ցուցադրված իսրայելական արտադրության Orbiter-3 հետախուզական ԱԹՍ-ն:

Դատելով հրապարակաված լուսանկարներից՝ զորավարժության այս փուլին ներգրավված զինտեխնիկայի թվում են՝

Տ-72Ա տանկեր՝ առանց դինամիկ զրահի.

  • Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
  • Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
  • Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Ադրբեջանի ԶՈւ Տ-72Ա տանկեր

Ադրբեջանի ԶՈւ Տ-72Ա տանկեր

Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ.

  • Անձնակազմը՝ 2 հոգի
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 8 հոգի կամ 1500 բեռ,
  • Արտաքին կախոց՝ ևս 2400 կգ բեռ (սպառազինություն),
  • Սպառազինությունը՝
    • ԳՇ-23Լ ավիացիոն հրանոթ՝ 23 մմ,
    • Ս-8 տեսակի չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ 80 մմ,
    • Ս-13 չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ 122 մմ,
    • «Շտուրմ» և «Ատակա» տեսակի կառավարվող հրթիռներ՝ 130 մմ, 8 միավոր:
  • Թռիչքի առաստաղը՝ 5100 մ,
  • Իրանի երկարությունը՝ 17.49 մ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 300 կմ/ժ:
Ադրբեջանի ԶՈւ Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ

Ադրբեջանի ԶՈւ Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ

Մի-35Մ-ը Մի-24Վ հարվածային ուղղաթիռի արդիականացված տարբերակն է:

«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

Զորավարժությանը ներգրավված է համակարգերի արդիականացված տարբերակ՝ 40-ի փոխարեն 30 ուղղորդիչով: իր մարտավատեխնիկական բնութագրերով գրեթե նույնն է, ինչ 40 ուղղորդիչով «Գրադները».

Ադրբեջանի ԶՈւ 30 ուղղորդիչով «Գրադ» ՀԿՌՀ

Ադրբեջանի ԶՈւ 30 ուղղորդիչով «Գրադ» ՀԿՌՀ

Դ-30 հաուբիցներ

  • հրանոթի տրամաչափը՝ 122 մմ,
  • հեռահարությունը՝ 15-22 կմ
  • կրակի տեմպը՝ րոպեում 7-8 կրակոց:
Ադրբեջանի ԶՈւ Դ-30 հաուբիցներ

Ադրբեջանի ԶՈւ Դ-30 հաուբիցներ

ՄՏԼԲ զրահապատ փոխադրիչ-քարշակներ

  • անձնակազմը՝ 1 զինծառայող,
  • դեսանտ՝ մինչև 6 զինծառայող,
  • պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
Ադրբեջանի ԶՈւ ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ

Ադրբեջանի ԶՈւ ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ

«Սենդքեթ» զրահամեքենա

  • անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
  • ընթացամասը՝ 4×4
Ադրբեջանի ԶՈւ SandCat զրահամեքենա

Ադրբեջանի ԶՈւ SandCat զրահամեքենա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *