ՌԴ ռազմաբազան կմնա ղրղզական տարածքում. Ռուսաստանը մարում է Ղրղզստանի պարտքերը

Հունիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ռազմատեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին: Ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Ղրղզստանի պետական պարտքի մնացորդը, ռուսաստանյան ռազմաբազան շարունակում է մնալ Ղրղզստանի տարածքում:

Հանդիպմանը հաջորդած համաձայնագրերի ստորագրամն արարողությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավորապես հայտարարել է.

«Այսօր մենք նաև հաստատեցինք համատեղ ըմբռնումը, որ Ղրղզստանում ռուսաստանյան ռազմաբազայի ներկայությունը Կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործոն է, համապատասխանում է մեր երկրների և ՀԱՊԿ մեր բոլոր դաշնակիցների երկարատև շահերին»:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր հերթին նշել է, որ երկու երկրների ֆինանսների նախարարները փոխանակվել են «Ղրղզստանի բոլոր պարրտքերի մնացորդների մարման մասին արձանագրություններով»:

«Մի ռազմաբազայի պատմություն». հակիրճ ակնարկ

Ռուսաստանը Ղրղզստանի տարածքում ունի 4 ռազմաբազա, որոնցի մեկը՝ «Կանտ» ավիաբազան, ՀԱՊԿ երկրների արագ արձագանքման ուժերի համատեղ ավիաբազա է: Մյուս երեք բազաներն են.

  • ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի փորձարարական բազան «Կարակոլ» քաղաքում,
  • Չալդովար քաղաքի մոտ տեղակայված «Կապի հանգույցը»,
  • «Մայլուու-Սուու» քաղաքում ավտոնոմ սեյսմիկ կայան:
Ռուսաստանի ռազմական օբյեկտները Կենտրոնական Ասիայում

Ռուսաստանի ռազմական օբյեկտները Կենտրոնական Ասիայում

2017 թ. հունվարին Ռուսաստանի ռազմաբազաները միավորվել են մեկ ընդհանուր հրամանատարության տակ: Ըստ Բիշքեքի հետ ձեռքբերված պայմանավորավծության՝ դրանք Ղրղզստանում պետք է մնան ևս 15 տարի, որից հետո պայմանագիրը կարող է երկարացվել 5-ական տարով:

2016 թ. վերջին լրանում էր Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման համաձայնագրի նախնական ժամկետը, որից հետո դրանց տեղակայումը պետք է երկրաձգվեր 49 տարով, իսկ այնուհետև՝ 25-ական տարիներով, եթե երկու կողմերն էլ հաստատեին:

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

«Կանտ» ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Սակայն 2016 թ. դեկտեմբերին Ղրղզստանի նախագահը հայտարարեց, որ ռուսաստանյան ռազմաբազաները դուրս են բերվելու Ղրղզստանի տարածքից: Նա նշել էր, որ ՌԴ նախագահի հետ ձեռք բերած համաձայնությամբ՝ ռազմաբազան կմնա ոչ թե 45, այլ՝ ընդամենը 15 տարով և դուրս կբերվի:

Աթամբաևը հիշեցրել էր, որ ավելի վաղ ԱՄՆ-ն է դուրս բերել իր ավիաբազան Ղրղզստանի տարածքից: Ամերիկյան կողմը «Մանաս» օդանավակայանի տարածքից իր՝ օդային վերալիցքավորումների համար նախատեսված «Գանսի» բազան ղրղզական կողմի պահանջով դուրս էր բերել 2014 թ.:

2017 թ. փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Ռուսաստանը դուրս կբերի միայն այն դեպքում, եթե Ղրղզստանը հայտարարի, որ իրենք այլևս ռուսաստանյան զորախմբի կարքի չունեն»:

Նշենք, որ սա երկու երկրների միջև ռազմաբազաների հարցով առաջին անհամաձայնությունը չէր: Դեռևս 2012 թ. Աթամբաևը Ռուսաստանին մեղադրում էր, որ վերջինս չի մարում ռազմաբազայի տեղակայման համար վարձակալության վճարը: Այն ժամանակ պարտքը հաշվարկվում էր շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Չէր ներառվում միայն ՀԱՊԿ հետ համատեղ օգտագործման՝ 2003 թ. Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի վճարը:

Նույն 2012 թ. Ղրղզստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենց ավելացնումկ են ռուսաստանյան բազաների տեղակայման վարձավճարը: Բարձրացումը կրկին միայն «Կանտին» չէր վերաբերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *