Ռուսաստանի հարավում «Իսկանդեր-Մ» համալիրներով վարժանքներ են անցկացնում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրթիռային ստորաբաժանումները Ստավրոպոլի շրջանի զորավարժարաններից մեկում «Իսկանդեր-Մ» oպերատիվ-մարտավարական համալիրներով վարժանքներ են անցկացնում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները հրթիռների պայմանական արձակումներով խոցելու են պայմանական հակառակորդի հրթիռային համալիրների արձակման կայանները։ Մեխանիկ-վարորդները յուրացնելու են դժվարանցանելի տեղանքում տեխնիկան վարելու հմտություններ։

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» համալիրներից հրթիռների համաժամանակյա արձակումը (արխիվ)

Վարժանքների ավարտին մարտական հաշվարկները մշակելու են պայմանական հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտները, ցամաքային տարբեր թիրախները, զորախմբերը խոցելու գործողություններ։

Վարժանքներին ներգրավվել  են ավելի քան 300 զինծառայող, շուրջ 50 միավոր զինտեխնիկա։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 և ավելի կմ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *