Հունիսի 20-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից գումարներ փոխանցել 2-րդ խմբի հաշմանդամ մեկ զինծառայողի և զոհված մեկ զինծառայողի ընտանիքի:
Գումարները կփոխանցվեն պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին:
Արմեն Ռաֆիկի Հարությունյանը մայիսի 26-ին զոհվել է հակառակորդի կրակոցից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նրա ընտանիքին կկփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է հունվարի 22-ին: Նրան կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 150 000 ՀՀ դրամ:
Մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 12 զոհված զինծառայողի ընտանիք և 1 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող.
- Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
- Գոռ Համազասպի Գարեգինյան
- Գեղամ Հենրիկի Մանուկյան
- Կարեն Մարատի Ուլուբաբյան
- Արայիկ Իգորի Սարգսյան
- Արտակ Էդիկի Ռաֆաելյան
- Նվեր Յուրիկի Բաբաջանյան
- Նարեկ Հմայակի Հարութունյան
- Գոռ Գևորգի Հովհաննիսյան
- Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
- Գուրգեն Հարությունի Սարգսյան
- Մհեր Ֆելիքսի Արզումանյան
- Կորյուն Կամոյի Կիրակոսյան (վիրավոր)