ԱՄՆ օդուժի կործանիչը իրանական արտադրության անօդաչու է խոցել Սիրիայում

Հունիսի 20-ին Սիրիայի հարավում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչը Սիրիայի կառավարամետ ուժերի՝ իրանական արտադրության Shahed-129 անօդաչու սարք է ոչնչացվել: Այս մասին հայտնում է կոալիցիայի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ անօդաչուն շարժվել է միջազգային կոալիցիոն ուժերի դիրքերի ուղղությամբ: Այն ոչնչացվել է Աթ-Թանֆում՝ Սիրիայի, Իրաքի և Հորդանանի հետ սահմանի մոտ: Սա այն նույն տեղամասն է, որտեղ օրեր առաջ՝ հունիսի 8-ին ԱՄՆ-ն խոցել էր Սիրիային պատկանող հարվածային ԱԹՍ:

Շահիդ 129

Իրանական «Շահիդ 129» անօդաչու թռչող սարքը

Աթ-Թանֆում ԱՄՆ-ն մարզում է իր աջակցությամբ գործող արաբներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկներին: Միացյալ Նահանգները աջակցում է նրանց՝ դիտարկելով որպես ԻՊ դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը:

Նշենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 18-ին, ԱՄՆ օդուժը Սիրիայի Տաբկայի շրջանում խոցել էր նաև Սիրիայի կառավարական ուժերին պատկանող Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ:

Նմանատիպ միջադեպը եղել էր նաև հունիսի 6-ին, երբ ամերիկյան օդուժը կրկին  հարվածել էր Սիրիայի կառավարամետ ուժերին: Սիրիայի պաշտոնական աղբյուրները նշում էին, որ գործողության արդյունքում զոհվել են նաև Սիրիայի բանակի զինծառայողներ: Մինչ այդ՝ մայիսին, ամերիկյան կողմը առաջին անգամ այդ հատվածում հարվածել էր Սիրիայի կառավարական ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *