Ադրբեջանի ՊՆ հերքումն իրականում հաստատեց իր զինծառայողի ծանր վիրավորելու մասին լուրը

Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը:

Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն իրականում ավելի շատ հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը.

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից. ԱՊԱ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից. ԱՊԱ

«Տեղեկացնենք, որ հայկական կողմի պնդած պաշտոնում Նատիգ Ղուրբանով ազգանվամբ զինծառայող առհասարակ չի ծառայում»:

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է միայն Նատիգ Ղուրբանով անունով բրիգադի հրամանատարի տեղակալի գոյության փաստը: Այնուամենայնիվ, չի հերքվում այդ կամ նման անունով կամ նման պաշտոն զբաղեցնող զինծառայողի ծանր վիրավորվելու փաստը:

Ամենայն հավանականությամբ կամ Նատիգ Ղուրբանով անվամբ զինծառայող է վիրավորվել, որը սակայն, այլ պաշտոն էր զբաղեցնում, կամ էլ բրիգադի հրամանատարի տեղակալ է ծանր վիրավորվել, որի անունը, սակայն, Նատիգ Ղուրբանով չէ:

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ «հերքումը», իրականում, ավելացնում է սոցցանցերում տարածված լուրի հավաստիության աստիճանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *