Քրդերի հարձակման արդյունքում սպանվել է թուրք զինծառայող

Հունիսի 19-ին, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները Թուրքիայի Հաքքարի նահանգում հարձակվել են Թուրքիայի ԶՈւ ռազմական շարասյան վրա, ինչի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 6 թուրք զինծառայող: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտնում է թուրքական պետական «Անադլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով. (արխիվ)

Քրդական ուժերը ռազմական շարասյան ուղղությամբ կրակել են նռնականետներով և խոշոր տրամաչափի հրազենով. փոխանցում է  «Անադլուն»: Շարասյունը պատկանում էր Թուրքիայի ԶՈւ՝ Հաքքարիի սահմանային 2-րդ բրիգադին:

Զինծառայողները Հաքքարիից ուղևորվում էին Վանի Չուքուրջա գավառ: Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, Թունջելիում (Դերսիմ) քրդական ուժերի հետ բախումներում սպանվել էր 1, վիրավորվել՝ 2 թուրք զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *