ՊԲ զորավարժությանը խաղարկվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ

ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցվկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որին ներգրավվել է տանկային դասակ, մոտոհրաձգության վաշտ և Ս-60 ԶՀՀ կրակային աջակցման վաշտի մեկ դասակ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հունիսի 17-ի թողարկումից:

ՊԲ զորավարժությանը ներգրավվել է տանկային դասակ. «Տիգրանակերտ» զորավարժարան

Պայմանական մարտադաշտում զինծառայողները պաշտպանությունից անցել են հակահարձակման՝ օգտագործելով զրահատեխնիկա, այդ թվում և հետևակի մարտական մեքենաներ: Վարժանքներն ուղեկցվել են մարտական հրաձգությամբ:

Զորամասի հրամանատարը հայտնել է, որ անձնակազմը մարզվել է և՛ պաշտպանողական թեմայով, և՛ հարձակողական գործողություններով: Մասնավորապես, կազմակերպելով հակագրոհ՝ վաշտը վերականգնել է առաջնային եզրի դրությունը:

Նշվում է, որ զորախաղերի նպատակն էր մշակել ժամկետային և սպայական անձնակազմի ունակություններն ու գիտելիքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *