Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն

Այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին ներգրավվել է շուրջ 23 հազար զինծառայողի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն 06/19/2017

Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն 06/19/2017

Զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին դեռ հունիսի 16-ին: Զորավարժությունը պլանային բնույթ է կրում և ավարտվելու է հունիսի 24-ին: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությանը ներգրավված է.

  • 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
  • 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
  • 30 միավոր մարտական ավիացիա,
  • ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր,
  • անօդաչու թռչող սարքեր:

Նմանատիպ խոշոր զորավարժություն անցկացնելիս ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած միջազգային համաձայնությամբ Ադրբեջանը պարտավոր է դրա մասին տեղեկացնել համաձայնության մասնակից մյուս երկրներին, այդ թվում և Հայաստանին:

Սակայն ինչպես նախորդ զորավարժությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Ադրբեջանը չի կատարել միջազգային պարտավորությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս ամիս Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին զորավարժություն է անցկացրել նաև Նախիջևանում, որին ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:

Ավելացնենք, որ Ադրբեջանը վարժանքներ էր անցկացրել նաև 2017 թ. ապրիլին, ինչին ներգրավվել էր 30 հազար զինծառայող:

One response to “Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն

  1. Im karciqov petqe mek hamazarkov sheshtaki harvac hascnel thshnamun ayn keterin vor ushqi chkaroxana gal, motavorapes naxaharcak linelov.

    Karelie ays [email protected] thoxnel mek generali userin vorin thekuz hetagayum mexadranq arajadrel,

    Mtacumem aveli jisht klini naxahardzak linel ev kapitulyaciayi entharkel baqvin aysor,
    Qani der kan Arcaxyan 1990-akanneri martakan phorcov mer QAORDINERN u aprilyan [email protected] , mtacumem vor thuluthyun u mec jakatagrakan sxal klini aysorva [email protected] toxnel vaxva mer serundnerin.
    Pharq mer HAYOC BANAKIN ev HAY joxovrdi HAYAMET u HAYAPAHPAN tesakin.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *