Իրանը հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

Հունիսի 18-ի երեկոյան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 6 միավոր մակերևույթ-մակերևույթ դասի, միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ է արձակել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Զոլֆաղար» հրթիռների հեռահարությունը 700կմ է։ Առաջին անգամ ցուցադրվել են 2016-ին։

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Հրթիռներն արձակվել են Իրանի արևմտյան Քերմանշահ և Քուրդիստան նահանգների ԻՀՊԿ բազաներից։ ԻՀՊԿ մամուլի ծառայության խոսնակ Ռամզան Շարիֆի խոսքերով՝ Իրանի գործողությունները համաձայնեցվել են Սիրիայի կառավարության հետ։ Հրթիռներն անցել են Իրաքի տարածքով և խոցել են ԻՊ հրամանատարական կետը և զինանոցները։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ Իրանի այս քայլը Թեհրանի ահաբեկչական հարձակումների պատասխանն էր, և այն զգուշացում էր ոչ միայն «Իսլամական պետության», այլև նրա տարածաշրջանային և արտատարածաշրջանային հովանավորների  համար։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Նշենք, որ Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Դեր Զորում ԻՊ դիրքերը

ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Դեր Զորում ԻՊ դիրքերը

Իրանի ԶՈւ «Զոլֆաղար» հրթիռը արձակման պահին

Իրանի ԶՈւ «Զոլֆաղար» հրթիռը արձակման պահին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *