Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ օղլուն, նշվում է նաև Աբբաս օղլու (Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Big.az լրատվակայքը:

Աղբյուրի համաձայն՝ զինծառայողը հուղարկավորվել է Ադրբեջանի Աղջաբեդի շրջանի Շահսեվան գյուղում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել սպանված զինծառայողի մասին:

Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu):

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 33 զինծառայողի մահվան մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *