Հունիսի 8-15-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 7 ուժային

Հունիսի 8-15-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի քանի նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների  բախումներում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 7 զինծառայող, ևս 19 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում՝ 2016-ի փետրվար

Թուրքական ուժայինները Շրնաքի Իդիլ գավառում՝ 2016-ի փետրվար

Անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինուժը քրդական կառույցի դեմ հիմնականում գործողություններ է իրականացրել երկրի  հարավարևելյան Շրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Մարդին և արևելյան Բինգյոլ, Էլազիգ նահանգներում: Ըստ թուրքական կողմի տվյալների՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 60 զինյալ:

Սակայն նշենք, որ թուրքական կողմի տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ հնարավոր է՝ թուրքական կողմի կորուստները ավելի շատ են, քան ներկայացնում են պաշտոնական աղբյուրները: Միևնույն ժամանակ, քուրդ զինյալների մասին թուրքական կողմի տվյալները կարող են ուռճացված լինեն, կամ էլ իրենց մեջ ընդգրկեն նաև քաղաքացիկան անձանց:

Նշենք, որ սկսած 2017-ի գարնանից թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են: Բացի Թուրքիայի տարածքից, թուրքական զինուժը քրդական կառույցի դեմ գործողություններ է իրականացնում նաև Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ գտնվում են PKK-ի հիմնական բազաները և թաքստոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *