Թուրքիայի Թունջելի նահանգում «հատուկ անվտանգության գոտի է» հաստատվել

Թուրքիայի նախարարների որոշման համաձայն՝ 2017-ի հունիսից մինչև նոյեմբեր Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի 4 գավառներում «հատուկ անվտանգության գոտի է» հաստատվել: Այս մասին հունիսի 15-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները. (արխիվ)

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները. (արխիվ)

Թուրքիայի նախարարների խորհուրդը այս որոշումը ընդունել է դեռև հունիսի 1-ին: «Հատուկ անվտանգության գոտին» տարածվում է Թունջելի նահանգների Օվաջըք, Փիլիմյուր, Հոզաթ, Նազիմիե գավառների 31 բնակավայրերում: Ընդհանուր առմամբ այն տևելու է շուրջ 5 ամիս:

Ըստ թուրքական կողմի՝ դրա հիմնական նպատակն է «ապահովել Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղություն հաստատել այդ նահանգում, պայքարել ահաբեկչությունների դեմ»:

Հունիսին 15-ին Թուրքիայի երկու այլ նահանգներում՝ Դիարբեքիրում և Բիթլիսում, հաստատվել է «փողոց դուրս չգալու արգելք»:

Սա առաջին անգամ չէ, որ Թունջելին  կամ Թուրքիայի այլ նահանգները «հատուկ անվտանգության գոտիներ են» հայտարարվում: Այդ գործընթացները պարբերաբար բնույթ են կրում 2015-ի ամռանից, երբ վերսկսվեցին Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումները:

Շուրջ 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր են ավերվել, 350-500 հազար մարդ ստիպված է եղել տեղահանվել:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին բնակավայրի շինությունների տեսքը 2015-ի հունիսին և 2016-ի մայիսին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *