Թուրքական զինուժը ստացել է ևս 6 միավոր տեղական հարվածային ԱԹՍ

Հունիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնվել է ևս 6 միավոր տեղակաան արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք: Թուրքական զինուժում այդ ԱԹՍ-ների քանակը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Առաջին խմբաքանակը բանակին մատակարարվել էր 2014 թ., երկրորդը՝ 2015 թ.: Սակայն այդ ժամանակ ԱԹՍ-ները դեռևս սպառազինված չէին:

Ավելացնենք, որ ևս 6 միավոր 2017 թ. մարտին մատակարարվել է թուրքական ժանդարմերիային: Ավելի վաղ՝ 2016 թ. սեպտեմբերին թուրքական նշված ԱԹՍ-ի հարվածային տարբերակը փորձարկել էին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները: Նշված անօդաչուներն օգտագործվել էին Թուրքիայի տարածքում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններում:

Ավելացնենք, որ թուրքական զինուժը կիրառում է նաև տեղական արտադրության «Անքա» անօդաչու թռչող սարքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *